Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

06 հուլ 2018 09:46

«Ժողովուրդ». Համլետ Ամիրխանյանի` ինքնասպանությունից առաջ գրված նամակը. գործարարն անուններ է տալիս

«Ժողովուրդ». Համլետ Ամիրխանյանի` ինքնասպանությունից առաջ գրված նամակը. գործարարն անուններ է տալիս2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան էր եղել «Լեւոն Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր 61-ամյա Համլետ Ամիրխանյանը: Իրեն կրակելուց առաջ գործարարը մի նամակ է գրել և դրել ծրարի մեջ: Ավելի ուշ, մինչեւ ննջասենյակ բարձրանալը, ծրարը փոխանցել է իր տան աշխատակիցներին եւ խնդրել է, որ այն իր՝ չլինելու դեպքում հանձնեն բարեկամներին կամ փաստաբանին: Ըստ երեւույթին, գործարար Համլետ Ամիրխանյանի հարազատները չեն պատկերացրել, թե ինչ նամակի մասին է խոսքը կամ, առհասարակ, ինչ նկատի ուներ գործարարը՝ ասելով «իմ չլինելու դեպքում»: Այս ամենից հետո, ուշ երեկոյան, տանը հնչել է մեկ կրակոցի ձայն, որիցհետո գործարարին գտել էին ինքնասպան եղած: Եվ այսպես,«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ինքնասպան եղած գործարարի նամակն ամբողջությամբ՝ ռուսերենից թարգմանված: «Ես հայտնվել եմ «հրեշի» ազդեցության տակ «Նրանք սարսափելի մարդիկ են, այսինքն մարդ չեն, նրանք պատրաստ են ամեն ինչ վերցնել, ինչը դու վաստակել ես սեփական քրտինքով: Սկզբում խոստացան իրենց պաշտպանությունը, նրանք շատ վարպետորեն ինձնից ,գնեցինե «Յուքոմ»-ի գրասենյակի և «Մեգասպորտ» խանութի տակ 5 հարկ տարածք ցածր գներով, այսինքն, ինչպես իրենք ցանկացան, գինն իրենք որոշեցին: Ես այդ գործարքի արդյունքում կորցրեցի ամեն ինչ, ինչպետք է վաստակեի 2 շենքի կառուցման ծրագրում՝ Սայաթ-Նովա 40 և Սայաթ-Նովա 40/1 հասցեներում»:
Ամբողջական նամակը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի  համարում։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր