Տեղյակ լինելով իրադարձությունների զարգացման ընթացքին նախապես լքել է երկիրը և չի վերադառնա Հայաստան

Հարուցված քրեական գործի րջանակնեում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ, նախկին նախարարը գտնվում է հետախուզման մեջ:
Նույն օրը հայտնի դարձավ նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննութուն հարցաքննության է հրավիրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ Քոչարյանը հանրապետությունում չէ:
Politik.am-ի տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանը տեղյակ լինելով իրադարձությունների զարգացման ընթացքին նախապես լքել է երկիրը և ապաստանել Մոսկվայում, որտեղ իրեն լավ են ընդունում: Քոչարյանը չի պատրաստվում վերադառնալ Հայաստան, քանի դեռ չունի երաշխիքներ, որ իրեն մեղադրանք չեն առաջադրի: