Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

06 հուլ 2018 12:50

Ադրբեջանական թնդանոթներն աղմկում են Նախիջևանի սահմանին.Սպասում ենք, որ զոհերի թիվը հասնի տասնյակների՝ նոր աղմկե՞նք

Ադրբեջանական թնդանոթներն աղմկում են Նախիջևանի սահմանին.Սպասում ենք, որ զոհերի թիվը հասնի տասնյակների՝ նոր աղմկե՞նքՎերջին օրերին ահագնացող տեղեկատվություն է գալիս Նախիջևանի սահմանից դեպի Հայաստան արձակվող հրետանային համազարկերի շուրջ: Մամլո հաղորդագրությունների համաձայն, կան տուժածներ և զոհեր: Հայկական դիվանագիտությունը կրկին անգործության մեջ է: Չենք լսում եվրոպական խոշոր կենտրոններում մեր դեսպանների կողմից բարձրացված դիվանագիտական աղմուկ, չենք ստանում տեղեկություններ, թե ինչ է իրականում կատարվում սահմանի վրա: Լռում է նաև ՀԱՊԿ-ի ղեկավարը, ով ազգությամբ հայ է: Ինչո՞ւ: Սպասո՞ւմ ենք, որ Ադրբեջանն աղմուկ բարձրացնի այն մասին, թե ինչպես են հայերը զինադադարը խախտում: Սպասո՞ւմ ենք, որ մարդկային զոհերի թիվը հասնի տասնյակների՝ նոր աղմկե՞նք: Սպասո՞ւմ ենք, որ քառօրյա պատերազմը կրկնվի ավելի մեծ մասշտաբներով, որ արձագանքե՞նք: Անհասկանալի է:


Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) պատրաստ է իր ողջ հզորությամբ սկսել բացատրական աշխատանքներ բոլոր եվրոպական կառույցների և ակնառու քաղաքական կենտրոնների հետ՝ ներկայացնելու ադրբեջանական կողմի գործողությունների հնարավոր հետևանքները: Իսկ դրանք շատ կանխատեսելի են. իսլամական պետությունների կողմից բացվում է ևս մեկ պատերազմական օջախ Եվրոպայի քրիստոնեական ֆորպոստ հանդիսացող Հայաստանի և Արցախի դեմ: Ակնհայտ է, որ Եվրոպան չի կարող հանգիստ հետևել նման զարգացումներին, ինչպես նաև ԱՄՆ-ը և, հատկապես, Ռւոսաստանը: Պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձաքննության է ենթարկում հայ-ռուսական դաշինքի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության ամրությունը: Սա նաև հսկայական փորձություն է Ռւոսաստանի համար, որն ամբողջովին ընկղմված է ֆուտբոլի աշխարհի առաջնության մեջ և ստիպված է լինելու վարել, պատկերավոր ասած, «ֆուտբոլային դիվանագիտություն»:


ԵՀՄՖ-ը սպասում է ՀՀ ԱԳՆ արձագանքին, որպեսզի որոշակիացնի իր մոտակա քայլերը:
ԵՀՄՖ նախագահ՝
դոկտոր Աշոտ Գրիգորյան
Բրատիսլավա
04.07.2018թ.

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր