Շիրակի փողոցում բшխվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն․ 4 վիրшվորներից մեկը հղի կին է, մյուս երեքը՝ երեխաներ          Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի       Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ՝ Զելենսկու հետ հանդիպումից առաջ    

06 հուլ 2018 17:40

Տո դու ո՞վ ես, որ Ս. Գեղարդից մաս պոկես, այ ճիճու՜. Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Տո դու ո՞վ ես, որ Ս. Գեղարդից մաս պոկես, այ ճիճու՜... Դրան տիրանալու համար խաչակիր արշավներ էին սկսում, Նապոլեոնն ու Հիտլերը պատերազմեր էին անում։ Եվ ո՞ւմ համար ես «պոկել»՝ Վիլսոնի կամ Հռոմի պապի՞, ոչ՝ ռուս «օրհնված սապոգի»... Աչքդ ինչո՞ւ չպոկեցիր։ Դժոխքը դատարկ է, բոլոր սատանաներն այստեղ են...»:
Հիշեցնենք, որ այսօր Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով ցուցարարները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն:
Դիվանատան շենքում, երբ ցուցարարները հոգևորականներից պահանջել են ցույց տալ Սուրբ Գեղարդը՝ պնդելով, որ այն վաճառվել է, Արշակ Սրբազանն ասել է, որ Գեղարդը չի վաճառվել, այլ նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի: Թե ով է այդ ռուս քաղաքապետը, հոգևորականը չի մանրամասնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր