Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը       Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին    

06 հուլ 2018 18:40

«Սասնա ծռեր»-ից Դեդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ

«Սասնա ծռեր»-ից Դեդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Մարտիրոս Հակոբյանը (Դեդը) չորեքշաբթի օրվանից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, ձեռքի սուր տրոմբոզ ախտորոշմամբ։
Այս մասին հայտնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ «Նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, ներկա պահին վիճակը կայունացած է»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Վարոսյանը։
Նրա խոսքով, հանդիպման պահին Դեդն, ինչպես միշտ ուներ բարձր տրամադրութուն, վճռական էր կազդուրվել ու ներկա լինել դատական նիստերին, որ «տղաների խափանման միջոցները փոխելու հարցին իր չներկայանալը չխանգարի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր