Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է          Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել       Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել    

06 հուլ 2018 20:00

Կրակել են Վրաստանի նախագահի փեսայի վրա

Կրակել են Վրաստանի նախագահի փեսայի վրաԹբիլիսիում լույս հուլիսի 6-ին զինված հարձակում է տեղի ունեցել երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիյա Գոգոչուրիի դեմ։ Նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարությունն արդեն հետաքննություն է սկսել: Կատարվածի մանրամասները դեռևս անհայտ են:
Աղբյուրը մանրամասնում է, որ Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկնոջ՝ առաջին ամուսնությունից ծնված դստեր քաղաքացիական ամուսինն է:
Հայտնի է, որ նախագահի փեսան ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2017թ. հունվարին, երբ նա ու իր ընկերը հրազենային վիրավորում էին ստացել Թբիլիսիի կենտրոնում:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախագահ Մարգվելաշվիլին 2016թ. ամռանը հայտարարել էր, որ իրավապահները փորձել են ճնշում գործադրել իր ընտանիքի անդամներից մեկի (Գոգոչուրիի) վրա ու առանց թույլտվության խուզարկություն են անցկացրել նրա տանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր