ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

09 հուլ 2018 11:43

Թալան, որը կատարվում է ամբողջ հանրապետության տարածքում.ինչով են տարբերվում կազինոներից

Թալան, որը կատարվում է ամբողջ հանրապետության տարածքում.ինչով են տարբերվում կազինոներից«Գուդվին-Բետ» բուքմեյքերական գրասենյակների ցանցի սեփականատերերը 2016 թվականին հիմնեցին նոր ընկերություն` «Գուդվին-Կազինո»-ն: Եթե առաջին ընկերությունը գործում է վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայով, ապա երկրորդը` ինտերենետ շահումով խաղերի: Ընդհանուր բաժնետերեր ունեցող այս բիզնեսների սրընթաց զարգացումը Հայաստանում հիմնականում ապահովում են սոցիալապես անապահով խավի` հեշտ հարստանալու երազանքի վերջին դրամները:

Խաղացողների համար այդ երազանքը  երբեմն ավարտվել է պարտքերով և վարկերով, մեկ անգամ` ինքնասպանությամբ: ՀՀԿ-ական իշխանության տարիներին եղան բազմաթիվ հրապարակումներ՝ գազալցակայաններում տեղադրված  այս ընկերությանը պատկանող խաղային ապարատների մասին, որոնք կազինոներից որևէ բանով չեն տարբերվում, բայց և առավել հասանելի են սոցիալապես անապահով քաղաքացիների համար, քան կազինոները:

Հիմա կարծում ենք ժամանակն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արգելի այս կազմակերպության նման տիպի գործունեությունը: Սա սովորական թալան է, որը կատարվում է ամբողջ հանրապետության տարածքում:

Ի դեպ, այս մինի կազինոների սեփականատեր ընկերությունը նաև կրիմինալ հետքեր  է պարունակում իր մեջ: Ըստ «Հետք» պարբերականի՝ «Գուդվին-Կազինո» ընկերության 35 տոկոսը պատկանում է քրեական հեղինակություններ  Արա և Ալիկ Բանդուրյանների հետ փոխկապակցված անձի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր