«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

10 հուլ 2018 13:17

ԲԷՑ-ից միլիոնների գողություն է կատարվել. Առաջիկայում բացահայտումներ կլինեն քաղաքապետարաններում

ԲԷՑ-ից միլիոնների գողություն է կատարվել. Առաջիկայում բացահայտումներ կլինեն քաղաքապետարաններում«Պետական վերահսկողական ծառայությունը միլիոնների արժողությամբ տրանսֆորմատորի գողության դեպք է հայտնաբերել Այսօր դատախազություն եմ ուղարկելու «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կապված մի գողության դեպք: Մենք նախաձեռնեցինք, գտանք մեծ արժողությամբ գողացված տրանսֆորմատոր` միլիոնների մասին է խոսքը, որին մասնակցեցին էներգետիկայի նախարարության աշխատակիցները :Այնպես որ, մենք աշխատում ենք»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Այս պահին ՊՆ-ում կան քրեական գործեր եւ դա մեր կառույցին խանգարելու է, որ մեր ընթացիկ գործերը իրականացնենք: Դրա համար սպասում ենք, որ ՊՆ-ում այդ գործերի ավարտին: Սակայն կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում անում ենք»,- ասաց նա:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ այսօր դատախազություն է ուղարկելու բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հետ կապված գողության մի դեպք:
«Գտանք գողացված տրանսֆորմատր՝ մեծ արժողությամբ, միլիոնների մասին է խոսքը: Մենք աշխատում ենք»:
Դավիթ Սանասարյանը նաեւ ասաց, որ առաջիկայում բացահայտումներ կլինեն քաղաքապետարաններում: Հարցին՝ արդյո՞ք նոր պաշտոնյաները հասցրել են չարաշահումներ թույլ տա, Սանասարյանը բացասական պատասխան տվեց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր