Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

10 հուլ 2018 14:07

Նոր մանրամասներ Վովա Գասպարյանի եղբոր կողմից քաղաքացու ծեծի ենթարկվելու դեպքից

Նոր մանրամասներ Վովա Գասպարյանի եղբոր կողմից քաղաքացու ծեծի ենթարկվելու դեպքիցՈստիկանությունում նախապատրաստված նյութերը ուղարկվել են Գլխավոր դատախազություն: Այս մասին հայտնեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով հունիսի 8-ին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած դեպքին:
«Ոստիկանությունում հաղորդումը ընդունել են, նյութերը նախապատրաստել են, նույն օրը ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, այսօր նախապատրաստված նյութերը ուղարկվել են դատախազություն»,- ասաց Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ Վովա Գասպարյանի եղբայրը՝ Կարեն Գասպարյանը և նրա որդին՝ Սերգեյ Գասպարյանը ոստիկանությունում բացատրություն են տվել:
Աշոտ Ահարոնյանը հերքեց մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ Վալերի Օսիպյանն անձամբ եղել է դեպքի վայրում:
Ի դեպ նախկին ոստիկանապետի եղբայրը ևս պաշտոնյա է: Կարեն Գասպարյանը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետն է, իսկ որդին՝ Սերգեյ Գասպարյանն, աշխատում է ոստիկանությունում:
Հիշեցնենք, ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ հուլիսի 8-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Կոտայք գյուղի բնակիչ Ավետիք Սարգսյանը նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր կողմից ծեծի ենթարկվելու մասին հաղորդում էր տվել: 
Ըստ տուժող Ավետիք Սարգսյանի, ինքը դեմքին հարվածներ և հայհոյանքներ է ստացել Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի և վերջինիս որդու կողմից՝ նվաստացրել են, զենքի սպառնալիքով ստիպել ծնկի իջնել և ներողություն խնդրել:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր