Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

10 հուլ 2018 14:41

Ուղղակի պետք է քշել այդպիսիներին,Եթե չեն զեկուցում կամ խաբում են, քշեք դրանց

Ուղղակի պետք է քշել այդպիսիներին,Եթե չեն զեկուցում կամ խաբում են, քշեք դրանց«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին մեկնեց բանակ: Ինչպես իր դերերից մեկում ասում էր փաշինյանամոլ, բայց հեղափոխությունից հետո անհետացած Հայկ Մարությանը, դա «լավ չի, դա նորմալ ա»: Նորմալը՝ նորմալ, սակայն մեր հասարակությանը դեռ երկար ժամանակ հնարավոր է զարմացնել նման բաներով: Չենք տեսել, սովոր չենք, ուրեմն պիտի զարմանանք, գուցե՝ հիանանք: Տարիներ են պետք, ըստ երևույթին, որպեսզի նորմալը նորմալ ընկալվի, որպեսզի ապշահար չլինենք, որ ինչ–որ պաշտոնյայի ծառայողական մեքենան կանգնում է կարմիր լույսի տակ, որ պաշտպանության նախարարի, վարչապետի կամ մեկ այլ պաշտոնյայի ու պատգամավորի որդին ծառայում է բանակում: Ոչինչ, որ վարչապետն ու իր տիկինը իրենց որդուն ճանապարհեցին «զբորնի պունկտի» ներսից, իսկ մյուս ծնողները միայն հայացքով ուղեկցեցին իրենց զավակներին տանող ավտոբուսները: Կարևորը դա չէ, այլ այն աղմուկը, որ ԶԼՄ–ներով ու սոցցանցերով բարձրացրեցինք բոլորով: Ու ոչ միայն երեկ, այլև սկսյալ այն օրից, երբ հերթական լայվով Փաշինյանը հայտարարեց, թե որդին բանակ պիտի գնա, այն էլ՝ առաջնագիծ: Կարծիքներ, տեսակետներ, քննադատություն, հիացմունք, մեկը թե՝ չի կարելի, մյուսը թե՝ պարտադիր է, երրորդն ազգային անվտանգության խնդիր դրեց, չորրորդը PR էլեմենտ տեսավ: Ու այսպես մինչ երեկ, երբ նույնիսկ պաշտպանության նախարարն էր ստիպված լրագրողներին դիտողություն անել. «Հազարավոր երեխեք են անցնում այստեղ, ինչի՞ համար ա սենց ուշադրությունը մեկ անձի նկատմամբ:

Պետք չեն ըտենց բաներ: Այդքան ուշադրության կենտրոնում պահելն էլ ճիշտ չէ: Ամեն ինչին չափ կա»:
Այո, Տոնոյանը միանշանակ իրավացի է, սակայն այստեղ կա մի շատ կարևոր գործոն, որի մասին խոսեցինք. մեր հասարակությունը, այդ թվում՝ դիտողության արժանացած լրագրողները սովոր չեն տեսնել, որ երկրի որևէ պաշտոնյա, էլ չենք ասում երկրի ղեկավարը գա ու իր զավակին կամ թոռանը ճանապարհի բանակ: Ինչևէ, բարի ծառայություն մաղթենք բոլոր նորակոչիկներին, այդ թվում՝ վարչապետի որդուն, Պողոսի զավակին, Պետրոսի թոռանը, ու անդրադառնանք մեկ այլ թեմայի:
Խոսելով տարկետման մրցույթի շուրջ առկա դժգոհություններից՝ Փաշինյանը նշել էր, թե ինքը տեղյակ չէ այդ դժգոհություններից: Այ, սա արդեն չափազանց մտահոգիչ է: Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ նրան ուղղակի խաբում է իր իսկ շրջապատը: Սա փաստացի հնարավոր տարբերակ է, քանզի հենց նրանց «եփած ճաշի» արդյունքում է, որ այսքան շատ դժգոհություններ
կան: Սակայն Փաշինյանը պիտի մշտապես հիշի, որ մասնավորաբար Սերժ Սարգսյանի տապալման հիմնական պատճառներից մեկը հենց այդ անիրազեկությունն էր: Նրան էլ շատ բաներ չէին ասում, կամ ասում էին այնպես, ինչպես ձեռնտու էր, որպեսզի «անցավ գլուխները ցավի տակ չդնեն»: Իհարկե, կա նաև երրորդ տարբերակը. ղեկավարները շատ լավ էլ տեղյակ են, բայց հենց իրենց ձեռնտու չէ տեղյակ լինել ու ցույց են տալիս անտեղյակություն: Բայց դա էլ ի վերջո բերում է կրախի, որովհետև վերջինիս պատճառը ոչ թե սոսկ իմանալչիմանալն է, այլ խնդիրների հանդեպ ջայլամային քաղաքականությունը: Ու կարևոր չէ՝ ում կողմից՝ ղեկավարների, թե նրանց իրազեկելու կոչված օգնական–խորհրդական–տեղակալ թիմի:
Մենք չենք խոսում Համբարձումի և իր կնոջ կոնֆլիկտի մասին, չենք խոսում երկու հարևանների հողային վեճի մասին, այլ կարևորագույն նշանակություն ու հնչեղություն ունեցող հարցերի մասին: Եթե այդպիսի հարցերը չեն զեկուցում կամ զեկուցում են այնպես, ինչպես Սերժ Սարգսյանին էին զեկուցում Փաշինյանի ցույցերի օրերին, թե՝ բան չկա, մի թեթև փռշտանք, կփախչեն, ուղղակի պետք է քշել այդպիսիներին, անվերադարձ, իսկ եթե զեկուցում են, բայց ցույց է տրվում, թե չեն զեկուցում, արդեն շատ լուրջ է: Այս դեպքում հասարակությունը կսկսի եզրակացություններ անել, ինչպես արդեց նույն Փաշինյանի օգնությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր