«Չար ոգիներին վտարելու համար»տղամարդը բռնաբարել է հարազատ դստերը և նրա ընկերուհիներին

Նշվում է, որ Խավյեր անունով տղամարդը Բարսելոնայի մերձակայքում գտնվող Բաշ Լոբրեգատ վայրում գտնվող առանձատանը աղջիկներին մի քանի անգամ ստիպել է սեքսով զբաղվել։ Կինն իմացել է այդ ամենի մասին։ Բռնաբարության ժամանակ նա տանն է եղել և իբր աղջիկներին հարցրել է, թե ինչպես անցավ։
Մեղադրյալը պնդում է, որ «Օդինի Օրդեն»-ի անդամ է։ Նրա խոսքով՝ կազմակերպության անդամներն են նրանից պահանջել այդ հանցանքը գործել, հակառակ պարագայում նա և իր ընտանիքի անդամները կանիծվեն։
Մեղադրող կողմը հոր համար 45 տարվա կալանք է պահանջում։ Կնոջը կարող են 9 տարվա ազատազրկման դատապարտել։ Դատական պարզաբանումները կսկսվեն մայիսի 17-ին, Բարսելոնայում։