Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

11 հուլ 2018 19:30

ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Օսիպյանի քավորի աշխատասենյակում

ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Օսիպյանի քավորի աշխատասենյակումՕրերս հայկական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, եւ հնարավոր է քրեական գործ հարուցվի:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այս կապակցությամբ հայտարարել է, որ ծառայողական քննություն է ընթանում, եւ որ ծառայողական քննության առարկան վարչության գործունեությունն է, որի ղեկավարը Կարապետյանն է:
Lragir.am տեղեկություններով, այսօր ԱԱԾ-ն «կնքել» է Կարեն Կարապետյանի աշխատասենյակը եւ խուզարկություն է կատարում:
Նշենք, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը Վալերի Օսիպյանի քավորն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր