«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

12 հուլ 2018 11:28

Սերժ Սարգսյանի տան պատերը ոսկու՞ց են.տեսանյութ

Սերժ Սարգսյանի տան պատերը ոսկու՞ց են.տեսանյութԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը չգիտի, որ մեր պաշտոնյաները դղյակներ ունեն՝ չի տեսել։

40-ամյա երիտհանրապետականը երբեւէ մեր պաշտոնյաների համեստ ապրելակերպը չի համեմատի Ուկրաինայի նախկին նախագահի եւ գլխավոր դատախազի անհամեստ ապրելակերպի հետ։
Իսկ այն, որ սեփական տուն չունեցող Սերժ Սարգսյանը 190 հազար դոլար է վճարել ցողունային բջիջների փոխպատվաստման համար, Կարեն Ավագյանի կարծիքով, մեկնաբանման ենթակա չեն. «Շահարկումներն ինձ թվում է էն մարդկանց խնդիրներն են, որոնք չարակամ են»:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը չգիտի, թե դղյակ ասելով ով ինչ է հասկանում. «Ես տեսել եմ պաշտոնյաների բավականին հարուստ բաներ, էս ինչ ա, բնակարաններ, սեփական տներ»:
Իսկ ինչու՞ Հայաստանի պես աղքատ երկրում հարուստ պաշտոնյաներ չպետք է լինեն: Տիկին Նաղդալյանը զարմանում է` ավելի լավ չէ՞, որ լրագրողները խոսեն աղքատությունից, եւ ավելի քիչ ոգեւորվեն Յանուկովիչի թիմ տեսանյութակից պաշտոնյաների ոսկեզօծ դղյակների բացահայտումից. միգուցե ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում. «Ուկրաինայում էդ ձեր ասած մարդիկ, որոնց հիմա ստորացնում են, նրանց չեն հարցնում` օրենքո՞վ էր, օրենքով չէր»:
Մեր պաշտոնյաների եւ ուկրաինացի պաշտոնյաների ապրելակերպը հրաժարվում է համեմատել նաեւ մեկ այլ հանրապետական` Աշոտ Աղաբաբյանը: Ինքը երեբեւէ չի հյուրընկալվել Սերժ Սարգսյանի տանը, բայց հաստատ գիտի` տան պատերը ոսկուց չեն. «Եթե մարդը ունեւոր է, էդքան խելք չունի՞, որ իր պատերը ոսկուց չանի»:
Յանուկովիչն այդքան խելք չուներ: Եվ ոչ միայն Յանուկովիչը. «Անխելքներն են նրան նախագահ ընտրել, այսինքն՝ մեկից պրծնելու համար մյուսին են ընտրում»:
Ի դեպ, պարոն Աղաբաբյանն ասում է, որ լավ գիտի Սերժ Սարգսյանին` ինքը զինվորի հագուստից, մորուքից բռնած- եկած մարդ է, պատերազմի բովով է անցել, Յանուկովիչ չէ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր