Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

12 հուլ 2018 12:39

Նախկին նախարարը՝ 14 մլն դոլարի կաշառք է պահանջել և ստացել

Նախկին նախարարը՝ 14 մլն դոլարի կաշառք է պահանջել և ստացել«ՊԵԿ-ում նշանակվում են մարդիկ, որոնք հայտնի կաշառակերներ են  եղել, և  այդ մարդկանցից մեկի հանդեպ կրկին ծառայողական քննություն է անցնում»,- «Երկրի Հարցը»  հաղորդման շրջանակներում, խոսելով  կառավարության տնտեսական քաղաքականությունը թեմայից ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը:
Հաղորդավարն անդրադարձավ կատարելով    Politik.am-ի ՊԵԿ նախագահի տեղակալը ԱՄՆ-ում դատապարտվել է սպանության սպառնալիքի և հետապնդման համար  վերտառությամբ նյութին , հետաքրքրվեց , թե արդյոք այս մարդու մասին է խոսքը , երբ նշվում է նախկին կոռուպցիոները պաշտոն է ստացել, գործարարն հաստատեց. « Այո՛, խոսքը այդ մարդու մասին է»:

Սիլվա Համբարձումյանը  խոսելով ՊԵԿ նախագահի մասին նշեց, որ ինչքան էլ որ տվյալ անձը ազնիվ ու կիրթ է այդուհանդերձ թույլ է որպես  ՊԵԿ ղեկավար.
«Դավիթ Անանյանը իր տեղում չէ, չի վերահսկում իրողությանը ո՛չ մաքսայինում , ո՛չ հարկայինում: Եթե վերոնշված վայրերում նշանակեին նոր կադրեր, իրավիճակը այլ կլիներ» ,-ասաց գործարարը:
Խոսելով հանքարդյունաբերության ոլորտում հանդիպած դժվարություններին , Համբարձումյանը նշեց, որ այդ ոլորտ մտել է շատ պատահական , երբ վաճառող ավստրալացիները վրդոված լինելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից վաճառել են այն Համբարձումյանին.
«Լիճքվազ-թեյ և Տերտերասար հանքը գնելուց հետո տեսա որ հանքը արդեն իսկ թալանել է՝ Սուրիկ Խաչատրյանը և մի թալանն էլ արեց իմ ներկայությամբ՝ 112 միլիոնի գույքը գողացել են, այդ մասին բարձրաձայնել եմ 2013թ.-ից: Գործը ժամանակին կարճվեց Բաղրամյան 26-ի միջնորդությամբ՝ Արամ Հարությունյանի, Սուրիկ Խաչատրյանի գործերը և հանրահայտ իմ դատավճիռը:
Խոսքը Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է, ով ինձնից 14 միլիոն դոլար կաշառք է վերցրել՝ հանքերի դիմաց , և կաշառքը վերցնելուց  հետո, անմիջապես հանքերը լիցենզիաներից զրկել, դա եղել է 2008թ.-ին: Այդ գործով 2015թ.-ին ես հայտարարություն եմ տվել 6-րդ վարչություն , գնացել է հատուկ քննչական ծառայություն և այնտեղ կասեցվել է»,-ասաց Համբարձումյանը ավելացնելով , որ Վարդան Այվազյանին ևս ժամանակին գումար է տվել՝ 500 000 ԱՄՆ դոլար, սակայն գործարքը չկտարելուց հետո մաս-մաս գումարը ետ է վերադարձրել, սակայն 70. 000 ԱՄՆ դոլար այդպես էլ ետ չի վերադարձվել, տարբեր պատճառաբանություններով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր