Made in Armenia․ իտալացիները նկատել են՝ Փաշինյանը միայն հայկական կոշիկներ է հագնում
![Made in Armenia․ իտալացիները նկատել են՝ Փաշինյանը միայն հայկական կոշիկներ է հագնում Made in Armenia․ իտալացիները նկատել են՝ Փաշինյանը միայն հայկական կոշիկներ է հագնում](https://hayacq.com/uploads/posts/2018-07/medium/1531429324_13206885.jpg)
«Փաշինյանն առաջին հերթին գնահատում է այն, ինչ պատրաստված է Հայաստանում՝ տեղի ձեռնարկատերերի ծանր աշխատանքով, որոնք Հայաստանում շատ բարդություններ են հաղթահարում», - ասել է Կոպոլան։
Նրա խոսքով՝ Բրյուսելում հանդիպումների ժամանակ կրկին դրսևորվել է հայկական կոշիկների նկատմամբ սերը․ նա եղել է հայկական Kristobad ապրանքանիշի կոշիկներով, նշել է խմբագիրը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայկական ընկերությունից նշեցին, որ իսկապես հատուկ պատվերով կոշիկ կարել են Փաշինյանի համար. նրանց խնդրել էին ընտրել սև կաշի՝ առանց որևէ նախշի։ Բայց այն կոշիկները, որ վարչապետը հագել է Բրյուսելում, Kristobad-ից չեն եղել, մանրամասնեցին ընկերությունից։
Ինչ վերաբերում է վարչապետի կոստյումին, ամենայն հավանականությամբ, այն արտասահմանյան է։ Հայաստանում պատրաստի կոստյումներ կարում է առայժմ միայն մեկ ձեռնարկություն։ Բայց այնտեղ ասացին, որ վարչապետի համար կոստյում չեն կարել, թեև` շատ կուզեին իմանալ նրա նախասիրությունների մասին։