Կենդանակերպի այս նշաններին հաջողակ շաբաթ է սպասվում          Երևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցուն       Ավտովթար՝ Արարատի մարզում, բախվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը    

13 հուլ 2018 10:02

«Ժամանակ».Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեպքում նրա դեմ ցուցմունքներ կտան մի քանի խոշոր գործարարներ

«Ժամանակ».Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեպքում նրա դեմ ցուցմունքներ կտան մի քանի խոշոր գործարարներ«ժամանակ» թերթը գրում է․ « «Չնայած Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հավաստիացումներին, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստան վերադառնալու հարցում ոչ մի մտավախություն չունի, իրականում դրանք մտավախություններ չեն, այլ սարսափներ: «Ժամանակ»-ին հայտնի են առնվազն մի քանի խոշոր գործարարների անուններ, որոնք պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեպքում նրա դեմ ցուցմունքներ տալ: Դրանք վերաբերում են անձամբ Քոչարյանի կողմից մարդկանց ունեզրկելուն և նրանց սեփականությանը տիրանալուն: Խոսքը ոչ միայն Երևանի կենտրոնում գտնվող բազմամիլիոնանոց շենքերի ու շինությունների, այլ բանկերի սնանկացման և դրանք սեփականացնելու մասին է: Բոլորը անհամբեր սպասում են Քոչարյանի վերադարձին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր