«Իրատես».ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն դեռ համբերում են, բայց կրակը գնալով թեժանում է՝ «սրտում պահածը» գործի են դնելու
![«Իրատես».ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն դեռ համբերում են, բայց կրակը գնալով թեժանում է՝ «սրտում պահածը» գործի են դնելու «Իրատես».ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն դեռ համբերում են, բայց կրակը գնալով թեժանում է՝ «սրտում պահածը» գործի են դնելու](https://hayacq.com/uploads/posts/2018-07/medium/1531462084_dfdf.jpg)
Մինչդեռ այս ուժերի մտավախությունը լիովին այլ է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս վճռորոշ պահին, երբ առջևում ընտրություններ են, նրանք վախենում են բարձր վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանի հասցեին թթու, կծու որևէ խոսք ասելուց, որովհետև կարող են հանրային պարսավանքի արժանանալ, ինչը հիմա ամենաքիչն է նրանց հարկավոր:
«Սրտում պահածը», սակայն, նրանք հաստատապես գործի են դնելու նախընտրական շրջանում՝ մեկիկ-մեկիկ «հաշվելով» նոր կառավարության բացթողումները, չնայած, մեր աղբյուրի պնդմամբ, քննադատության օրը գուցե ավելի շուտ վրա հասնի: Եթե ԸՕ-ի շուրջ քննարկումների ժամանակ կառավարության հանձնաժողովը շարունակի նույն գործելաոճը, քննադատությունների ալիքը չի ուշանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: