17:55 - Հայտնի է փորձագիտական կենտրոնում փլուզումից մահացած աշխատակցի ինքնությունը         17:40 - Լեզվի վրա արված դաջվածքը համարվում է նոր ոճային թրենդ. լուսանկարներ      17:36 - Հուլիսի 17-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են    

13 հուլ 2018 20:13

14-ամյա բնակչուհուն առևանգել և երկու անգամ բռնաբարել են

Հնդկաստանի 14-ամյա բնակչուհուն առևանգել և երկու անգամ բռնաբարել են տղամարդկանց տարբեր խմբեր, որոնք հիմա ձերբակալված են: Հանցագործությունը վրդովել է ողջ երկիրը այն բանից հետո, երբ հանյտնի են դարձել ցնցող մանրամասները,- հաղորդում է Metro պարբերականը:
Աղջիկը մոտոցիկլետով գնացել է 20-ամյա Մոհիտ Բարադվաջի հետ, որը նրան համոզել է լքել տունը: Տղան դեռահասին բերել է իր ընկերոջ մոտ հյուր, որտեղ և առաջին անգամ բռնաբարել է նրան: Տղամարդիկ ամբողջ գիշեր վախեցած երեխային պահել են սենյակում և միայն հաջորդ օրն են բաց թողել:
Սակայն, երբ կարծես թե ամենասարսափելին արդեն հետևում էր մնացել, աղջկան ուրիշ երեք տղամարդիկ են առևանգել, որոնցից ամենամեծը 25 տարեկան է եղել: Նրանք բռնաբարել են դեռահասին և հետ են բերել այն նույն տունը, որտեղից մինչ այդ նրան բաց էին թողել: Այնտեղ նա ևս մի գիշեր մնացել է:
Երբ ծնողները հայտարարել են աղջկա անհետացման մասին, ոստիկանությունն անմիջապես սկսել է որոնումները և հայտնաբերել է նրան կողմնորոշումը կորցրած վիճակում: Հինգ տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ խմբակային բռնաբարության, վախեցնելու, առևանգելու, երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններ իրականացնելու համար: Հետաքննությունը շարունակվում է:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր