Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

13 հուլ 2018 17:55

Եթե ինքը պետք է առաջադրվի, ինչո՞ւ լիներ ժամանակավոր պաշտոնակատար. Սասուն Միքայելյանը՝ որդու քաղաքապետ չդառնալու մասին

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Սասուն Միքայելյանը իր քաղաքական գործունեությունը շարունակելու է խորհրդարանում: Այս մասին նա ասել է՝ պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե ինչու՞ կառավարությունում մի պաշտոն էլ ինքը չզբաղեցրեց:
«Առաջարկվելը ո՞րն է, ես իմ տեղում եմ՝ ինչպես միշտ: Բոլորս պետք է գնայի՞նք գործադիր, օրենսդիրում մարդ չպետք է մնա՞ր: Ես էլ իմ գործն եմ անում օրենսդիր մարմնում՝ կուսակցության գաղափարների շրջանակներում»,- ասաց նա:
Վերջին օրերին խոսվում էր, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու է Միքայելյանի որդին՝ մինչեւ ՏԻՄ ընտրությունները: Սակայն պաշտոնը բաժին հասավ պատգամավոր օգնականին: Հարցին, թե ինչո՞ւ որդու փոխարեն ուրիշին տրվեց, Սասուն Միքայելյանն ասաց.
«Դա ժամանակավոր պաշտոնակատար է, որն իր գործունեությունը պետք է ծավալի: Ընտրությունների ժամանակ պարզ կլինի»:
ՀԺ-ի հարցին՝ առաջիկայում որդին առաջադրվելու է քաղաքապետի պաշտոնի համար, նա ասաց. «Իսկ ինչու՞ չպետք է առաջադրվի, եթե ինքը գտնում է, որ պետք է առաջադրվի, ապա՝ կառաջադրվի: Իհարկե՝ կառաջադրվի»:
Դիտարկմանը, եթե պետք է առաջադրվեր, ապա ինչո՞ւ ժամանակավոր պաշտոնակատար չնշանակվեց, Միքայելյանն ասաց. «Եթե ինքը պետք է առաջադրվի, ինչո՞ւ լիներ ժամանակավոր պաշտոնակատար, որ ժողովուրդն էլ ասեր՝ բերեին դրին, հետո էլ ընտրեցին: Կգա ընտրություն, եթե իմ որդին էլ կմասնակցի՝ իրա ցավն էլ տանեմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր