Սասուն Միքայելյանն իրեն հազիվ զսպեց՝ փոքր միջադեպ տեղի ունեցավ.Հենց Շուշիի ազատագրման ժամանակ ես 107 տեղով խփվել եմ
Այսօր քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին:
Լեգենդար հրամանատարին հրաժեշտ տվողների թվում էր նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Միքայելյանի հարցազրույցի ժամանակ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ: Այն ընթացքում, երբ իմքայլական պատգամավորը խոսում էր լրագրողների հետ ներկաներից մի կին նրան երկիրը դավաճանած անվանեց՝ հավելելով, որ պետք է ճիշտը խոսել, եթե ճիշտն ասվեր այս օրին չէին հասնի:
Միքայելյանը զայրացավ, ցանկացավ ինչ-որ բան ասել, սակայն զսպեց իրեն:
Կնոջ ձայնը շարունակվեց նաև Միքայելյանի հարցազրույցի ընթացքում: Կնոջը դուր չէր եկել, որ Միքայելյանն այստեղ է ու խոսում է հերոսի հուղարկավորությանը:
Լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրեն մեղավոր զգում է մասնավորապես Շուշիի անկման համար, հայտարարեց, որ մասնակցել է բոլոր 3 պատերազմներին, առաջին և երրորդ պատերազմներում ծանր վիրավորվել է. «Հենց Շուշիի ազատագրման ժամանակ ես 107 տեղով խփվել եմ: Դուք գիտեք, որ Շուշին իմ երազանքների քաղաքն է եղել: Էսօր ամեն մարդ ինչ ասես խոսում է՝ չհասկանալով: Էսօր ծանր վիճակներ ենք ապրում, մարդիկ դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ է կատարվել: Մենք պետք է կարողանանք դուրս գալ էս ամեն ինչից»:
Միքայելյանը հայտարարեց, որ այն ժամանակ էլ տարածքներ ենք կորցրել, Մարտակերտն ենք տվել ու ետ վերցրել, ուստի երբեք պետք չէ հուսահատվել. «Եղավ այն, ինչ եղավ, բայց մենք պետք է միշտ համախմբված լինենք, այս վիճակից դուրս գանք, երկիրը չպետք է թողնենք քմահաճույքին, որ ավելի վատ վիճակում լինենք»:
Խոսելով իշխանության կողմից հնչող՝ Թուրքիայի հետ բարեկամանալու վերաբերյալ հայտարարությունների մասին, Սասուն Միքայելյանն ասաց. «Թուրքը մեր դարավոր թշնամին է, կարող է ինչ-որ տնտեսական կապեր ունենալ, բայց ինչպե՞ս կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի։ Դա անհնարին բան է, պատմականորեն է ապացուցվել՝ ո՞նց կարող է Թուրքիան մեզ հետ բարեկամ լինի։ Մենք պետք է միշտ զգույշ լինենք, շան հետ չի կարելի ընկերություն անել»։