Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար          Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա       ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել    

14 հուլ 2018 14:10

Ժամանակն է եկել, որ այս հարցը վերջնականապես իր արդարացի լուծումը ստանա.Քառօրյայի տղաները պահանջում են

Ժամանակն է եկել, որ այս հարցը վերջնականապես իր արդարացի լուծումը ստանա.Քառօրյայի տղաները պահանջում են «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ-ը տարածել է հայտարարություն որում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք,որ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ֊ն 17.07.2018թ.-ին, առավոտյան ժամը 11։00-ին կազմակերպելու է հանրահավաք Ազատության հրապարակում`պահանջով, որ քառօրյա պատերազմի մասնակիցներին, թեկուզ երկու տարի անց, ցուցաբերվի արդարացի վերաբերմունք և պատերազմին մասնակցելու փաստը նշվի զինգրքույկներում։ Բոլոր այն տղաները, որոնց զինգրքույկներում նշված չէ այս փաստը՝ կարող են միանալ մեր հավաքին և պահանջել արդարացի ազնիվ լուծում։ Սիրով կսպասենք բոլորին, մեր սիրելի հայրենակիցներ։ Ժամանակն է եկել, որ այս հարցը վերջնականապես իր արդարացի լուծումը ստանա» ։

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր