22:00 - Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11         21:30 - 3 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել աչքերի շուրջ կնճիռներից      21:10 - Որքանո՞վ են համատեղելի կենդանակերպի միևնույն նշանի ներկայացուցիչները    

16 հուլ 2018 12:20

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել,որն ավարտվել է առնվազն երկու մարդու մահով

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել,որն ավարտվել է առնվազն երկու մարդու մահով
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ նշելու ազգային հավաքականի հաղթանակը Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, սակայն տոնակատարություններն ավարտվել են անկարգություններով և առնվազն երկու մարդու մահով, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ միայն Փարիզում կարգուկանոնի պահպանմանը հետևել է 4 հազար ոստիկան, իսկ ընդհանուր առմամբ Ֆրանսիայի քաղաքներում կարգուկանոնին հետևել է մոտ 110 հազար ոստիկան: Սակայն նրանց, այնուամենայնիվ, չի հաջողվել կանխել տոնակատարությունների` զանգվածային անկարգությունների վերածվելը: 
Հիշեցնենք, հուլիսի 15-ին Ֆրանսիան վերջին 20 տարում առաջին անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն` Խորվաթիայի հավաքականին պարտության մատնելով 4:2 հաշվով:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր