Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

16 հուլ 2018 14:48

Ցավոք դեպքեր ենք ունենում, երբ մարդիկ ահազանգ են տալիս, հետո ում դեմ ահազանգ են տվել, նրանց հետ սկսում են տարբեր գործարքների գնալ

Ցավոք դեպքեր ենք ունենում, երբ մարդիկ ահազանգ են տալիս, հետո ում դեմ ահազանգ են տվել, նրանց հետ սկսում են տարբեր գործարքների գնալՄարդկանց թվում է, թե ես առավոտյան վեր եմ կենում եւ իրավապահ մարմիններին ասում՝ էսօր զբաղվում եք էս անձի հարցով, էն անձի հարցով. այդպես չէ։ Այս մասին երեկ  ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը


«Ցավոք դեպքեր ենք ունենում, երբ մարդիկ ահազանգ են տալիս, հետո ում դեմ ահազանգ են տվել, նրանց հետ սկսում են տարբեր գործարքների գնալ։ Հայաստանում կոռուպցիայի մեջ հազարավոր մարդիկ են ներգրավված եղել։ Ինչո՞ւ նրանք հիմա չեն համագործակցում իրավապահ մարմինների հետ, չեն ասում կոնկրետ փաստեր։ Կասկածում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը ձե՞ւ է։ Կամ ասում են՝ իսկ ինչո՞ւ այս մարդու նկատմամբ քրեական գործը հարուցվեց, նա առաջինը չէ։ Այսինքն հերթո՞վ է, սանդղակ կա՞, որ քանի դեռ առաջինին պատասխանատվության չես ենթարկել, երկրորդին չես կարող պատասխանատվության ենթարկել, եթե կա կոնկրետ ապացույց ու փաստ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ ժողովրդից գողացված յուրաքանչյուր լումայի հետեւից պետք է գնալ։ «Իհարկե, դրանով առաջին հերթին պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է»,-ասաց Փաշինյանը։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր