ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

21 հուլ 2016 14:40

Նրանք մեր թշնամին չեն, բոլորը կռված տղերք են. Մկրտիչ Մինասյան

«Նրանք մեր թշնամին չեն, բոլորը կռված տղերք են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մասին նման կարծիք հայտնեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
 
Նրա խոսքով` շատ ավելի հեշտ կլիներ, երբ մեր դիմաց նստած լիներ օտարերկրյա մի խումբ, որն ուզում է մեր երկիրը հեղաշրջել, բայց այստեղ նստած են մեր հայրենակիցները: 
 
Մկրտիչ Մինասյանին զարմացնում է իշխանությունների լռությունը. «Ինչու՞ մինչ օրս երկրի առաջին դեմքերը, կուսակցության առաջնորդները չեն խոսել: Ժողովուրդը կարիք ունի ընտանիքի մեծի ձայնը լսելու»:

«Մեծ աշխարհը մեզ տեսնում է որպես վտանգավոր երկիր, դրանից պակասում է և զբոսաշրջիկների հոսքը, և ներդրումները, և կորցնում ես քո ռեյտինգը որպես երկիր, որը խաղաղ է, իսկ Հայաստանը միշտ խաղաղ է եղել՝ նույնիսկ պատերազմի ժամանակ»,-նշեց պրն. Մինասյանը` հավելելով, որ համաձայն է մտավորականների այն կոչին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը և խնդիրը լուծեն խաղաղ ճանապարհով՝ բացառելով արյունահեղությունը։
Сохранить

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր