Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»          ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է վճարվել. «Ժողովուրդ»       Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 22-ի համար    

16 հուլ 2018 21:00

Ինչ են քննարկել Թրամփն ու Պուտինը

Ինչ են քննարկել Թրամփն ու Պուտինը    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունները բեղմնավոր է անվանել:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել, քան հիմա, սակայն դա, ըստ նրա, փոխվեց վերջին չորս ժամվա ընթացքում: «Եթե մենք պետք է աշխարհի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ լուծենք, ապա պետք է համագործակցելու ուղիներ գտնել», – ասել է Թրամփը Հելսինկիում Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք արել ենք առաջին քայլերը՝ համագործակցության եւ խաղաղության վրա հիմնված պայծառ ապագայի ուղղությամբ: Դրանից հրաժարվելը ոչնչի չի հանգեցնի»,- ասել է նա:
Թրամփը նշել է, որ քննարկել է երկու երկրների համար կարեւորագույն հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ Սիրիայում պատերազմը, Իրանը, գլոբալ ահաբեկչությունը եւ միջուկային զենքի վերահսկումը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր