Եթե Էջմիածինը կարողանան վերցնել, հաջորդը Արցախն է լինելու

Անդրադառնալով այս նախաձեռնության ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների գործողություններին, մեր զրուցակիցը նկատեց, որ ներկայիս ոստիկանապետ վալերի Օսիպյանի «պուպուշ թատրոնը»` «Էլեկտրիկ Երեւանի», «Թավշայ հեղափոխության» ընթացքում նրա համար էր, որ ստանձներ այդ պաշտոնը, բայց եթե Վովա Գասպարյանը լիներ, նման բան երբեք թույլ չէր տա Առաքելական եկեղեցու դեմ.«Այս նախաձեռնության անդամները կաթողիկոսի հրաժարականը կտեսնեն այն աշխարհում, երբ սատկեն երազում կտեսնեն, սա լինելու բան չէ»,-հավելեց Լիա Ավետիսյանը:
«Կաթողիկոսն ունի շատ մեծ թերություն...»Անդրադառնալով ՀՀ առաջին փոխվարչապետի խոսնակի վերջին հայտարարությանը, Լիա Ավետիսյանը նկատեց. «Ես չգիտեմ ում եմ բերել կառավարություն, զարմանում եմ, որ մեր լավ տղերքին նրանք նման պատվի են արժանացնում, ասում են, թե երեխա են եղել չեն հասկացել ինչ են անում , սրանք ակնհայտ ազգի թշնամիներ են: Նրանք այնպիսի տեղեր են զբաղեցնում, որտեղ պետք է լինեին կարգին հայ տղերքը»,-ասաց հրապարակախոսը: