Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

19 հուլ 2018 11:34

Փանիկի միջադեպը սադրանք է՝ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների.Նիկոլ Փաշինյանը

Փանիկի միջադեպը  սադրանք է՝ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների.Նիկոլ ՓաշինյանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի է ունեցած միջադեպը համարում է անթույլատրելի և սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ու ՀՀ իշխանությունների: «Ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ընդդեմ Հայաստանի իշխանության: Մեղավորները պետք է հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության: Խնդիր է կա հասկանալու, թե ինչ ընթակարագերով պետք է այս միջադեպը քննարկվի: Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են և հույս ունեմ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետը: 
Հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմակայանը Փանիկ համայնքում իրականացրել է զորավարժություններ, որոնց վերաբերյալ համայնքի բնակչությունը չի իրազեկվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:
  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր