Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը, վիրավnր կա          Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ կուսակցության նախագահ       Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել    

20 հուլ 2018 16:52

Ինչ են գողացել Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տանից

Թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը:
«Ձեռքի տակ եղած իրերն են կարողացել տանել` նոութբուք, գումար, կանացի ժամացույց. ամբողջը չեն կարողացել տանել»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Հյուպատոսի տուն ներխուժածները դեպքի վայրում գողության հետքեր են թողել:
«Տանից դուրս գալիս թողել են իրենց գործիքները»,- նշեց Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը դիմել է ոստիկանություն, իսկ նախապատրաստված նյութերը ոստիկանությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեին:
Հատուկ քննչական կոմիետի հետ առայժմ կապ հաստատել չի հաջողվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր