Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Իշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն          Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու մարմին       ԱՄՆ-ը խախտել է հակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի հետ կնքված հուշագրի երկու կետ, Թեհրանը պատասխան է տալու յուրաքանչյուր խախտմանը    

20 հուլ 2018 18:51

Ո՞ր երկրի պատճառով կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը. պարզաբանում է Թրամփը

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է Չեռնոգորիայի պատճառով սկսվել։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ։
Թրամփի խոսքով՝ պատերազմը կարող է սկսվել ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության սկզբունքի պատճառով, որի համաձայն՝ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը մյուս պետություններին կստիպի միանալ ռազմական գործողություններին։
Հաղորդավարի հարցին, թե ինչու՞ իր որդին պետք է Չեռնոգորիա մեկնի՝ այն պաշտպանելու համար, Թրամփը պատասխանել է․ «Ես ևս ինձ այդ հարցն եմ տալիս»։
«Չեռնոգորիայի բնակիչներն ուժեղ ժողովուրդ են, շատ ագրեսիվ են։ Նրանք կարող են զայրանալ և, շնորհավորում եմ, Երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի»,-հայտարարել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր