Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

21 հուլ 2018 14:53

Իշխանափոխությո՞ւն, թե՞ տեղափոխություն. ավելի շատ նման է իշխանությունների փոխատեղման


Իշխանափոխությո՞ւն, թե՞ տեղափոխություն. ավելի շատ նման է իշխանությունների փոխատեղման «Անկեղծ ասած՝ այն ամենն, ինչ այս օրերին տեղի է ունենում մեր երկրում, ավելի շատ նման է իշխանությունների փոխատեղման, քան թավշյա հեղափոխության: Եվ տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե փորձ է արվում զարգացման ռելսերից վաղուց դուրս մնացած երկիրը նորից հունի մեջ գցել, այլ ՀՀԿ–ՔՊ ինվենտարիզացիայի միջոցով ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ցույց տալ:

Մյուս կողմից՝ ականատես ենք, ոչ թե գաղափարական հենքի վրա հիմնված արժեհամակարգային փոփոխության, այլ առանց հստակ հիմքերի, պարզ տեղափոխությունների շքերթի: Հակառակ դեպքում ԵԿՄ-ն իրեն փրկելու համար չէր առաջարկի Արամ Զ. Սարգսյանին ղեկավարել այն, փորձ չէր արվի նաև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին փոխել ուժային կառույցի ղեկավարով և այլն: Համաձայնեք, որ մի տեսակ զավեշտալի պատկեր կստացվեր, եթե հանկարծ իմանայինք, որ, օրինակ, Թրամփը դարձել է ԱՄՆ–ի շախմատի ֆեդերացիայի նախագահը կամ Պենտագոնի ղեկավարը՝ ԱՄՆ–ի ֆուտբոլի ֆեդերացիայի:
Մի տեսակ շատ չե՞ն նմանությունները նախորդ իշխանությունների ու կրեատիվ մտածելակերպով «մշակույթը ես եմ» կարգախոսով և եղածը սասանելու մեծ ցանկությամբ իշխանության եկածների միջև: Մինչև ե՞րբ պետք է ապրենք այն տրամաբանությամբ, որ էժանագին կոստյումը թանկարժեքով փոխարինելով մարդու հետ առանձնապես որևէ հրաշք էլ տեղի չի ունենում, բացի շրջապատում թիթիզանալուց: Ի վերջո, ո՞ւմ է հետաքրքիր, թե վարչապետի կոստյումը թա՞նկ է, թե՞ էժան, կամ ձեռքի ժամացույցն ինչ արժե: Կարևորը գործերն են, որով այս կամ այն ղեկավարը փորձում է երկիրն առաջ տանել, հակառակ դեպքում ստիպված կլինենք նորից հիշել Բագրատյանի «Մարլբորոյի» պատմությունը:

Ու եթե փոփոխությունները, որոնք տեղի ունեցան, նպատակների ու հեռանկարների փոփոխություն են ենթադրում, ապա թույլ տվեք ասել՝ պարոնայք իշխանավորներ, մի՞թե այնքան անգործ եք, որ որոշել եք ֆեդերացիաներ ղեկավարել, կամ այլ կերպ ասած՝ բացատրեք հասարակությունն էլ հասկանա դրա իմմմմաստըըը…»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
«Փաստ»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր