Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

23 հուլ 2018 14:39

Չի բացառվում, որ ռուսական ռազմաբազայի միջադեպը սադրել են ՀՀ նախկին իշխանությունները. Ստեփան Գրիգորյան

Չի բացառվում, որ ռուսական ռազմաբազայի միջադեպը սադրել են ՀՀ նախկին իշխանությունները. Ստեփան ԳրիգորյանՔաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի հետ կապված միջադեպը կարող է հրահրված լինել Հայաստանի նախկին իշխանությունների կողմից, ովքեր փայլուն հարաբերություններ ունեն ռուսական ռազմաբազայի ղեկավարների հետ:
Ինչ վերաբերում է, թե որն է դրա նպատակը, եթե դա իրականություն է, ապա Գրիգորյանի խոսքերով, դա արվում է հանրության ուշադրությունը շեղելու համար. «Ստացվում է, որ մենք խորանում ենք կարևորգույն հարցերի մեջ, որոնք պարտավոր ենք լուծել, բայց գլխավոր ուղուց ամեն դեպքում մեզ շեղում են»:

Քաղաքագետի խոսքերով, պետք է կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվի, բոլոր պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն. «Բոլոր հարցերով մենք պարտավոր ենք զբաղվել, բայց դա շատ հավանական սարքած գործ է, որը կարող էին սարքել նախկին իշխանությունները»:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր