Ինչու Աննա Հակոբյանը չի ուղեկցում Փաշինյանին քարոզարշավի օրերին. «Ժողովուրդ»          Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300.000 ադրբեջանցի       Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, ՍԱՏՄ-ն հերքում է    

23 հուլ 2018 16:50

Տղամարդը հողային վեճի պատճառով սպանել է ընտանիքի 5 անդամի

 
Թուրքիայի Ադըյաման նահանգում տղամարդը գնդակահարել է իր ընտանիքի 5 անդամներին, այս մասին գրում են թուրքական կայքերում։
Հայտնի է, որ զանգվածային սպանությունը տեղի է ունեցել Ադըյամանի Բեսնի շրջանի Էյերլի գյուղում։
Նշվում է, որ եղբոր ու հոր հետ հողային տարածքի պատճառով անհամաձայնություններ ունեցած Սալիհ․Ա․-ն ծագած վեճի պատճառով սպանել է հորը, եղբորը, եղբոր կնոջն ու նրանց երկու զավակներին։
Ընտանիքի 5 անդամների սպանությունից հետո Սալիհ․Ա․-ն փորձել է ինքնասպանություն գործել, սակայն ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր