Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

24 հուլ 2018 13:06

Փաշինյանի որդին մարտական առաջադրանքներ կիրականացնի առաջնագծում

Փաշինյանի որդին մարտական առաջադրանքներ կիրականացնի առաջնագծումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները և, առհասարակ, բոլոր նորակոչիկները երջանիկ են, որ ծառայում են Արցախում:
Այս մասին այսօր՝հուլիսի 24-ին, բանակային տարվա առաջին կիսամյակի ամփոփմանն ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

Նա շեշտեց, որ Փաշինյանի և Տոնոյանի որդիները ֆիզիկապես պատրաստված են, բայց նրանց ծառայության մասին շատ բան չի կարող ասել:
«ՀՀ վարչապետի և ՊՆ նախարարի որդիները ծառայում են այնպիսի զորամասում, որ, հնարավոր է, խնդիր կատարեն նաև առաջնագծում, բայց մենք դա չենք բարձրաձայնում և դա նպատակահարմար չենք համարում, քանի որ այդ տեղեկությունը կարող է ավելորդ լարվածություն ստեղծել տվյալ ուղղությամբ»,-ընդգծեց Մնացականյանը:
Նրա խոսքով` Արցախի նախագահի որդին, իր որդին, ԱՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի որդին, մի շարք մարզպետների որդիներ, անվտանգության ծառայության նախկին պետի որդին, դատախազի որդին, քաղաքապետների, հրամանատարների որդիները ծառայել են Արցախի պաշտպանության բանակում:
«Ապրիլյան գործողությունների ժամանակ նրանք իրենց ստորաբաժանումների հետ կատարել են խնդիրներ: Դուք չեք կարող Արցախի Հանրապետությունում գտնել մի այնպիսի պաշտոնյայի որդու, ով ծառայած չլինի: Ծառայությունից ազատվել կարող են միայն բուժզննության արդյունքում»,-եզրափակեց Լևոն Մնացականյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որը վերջերս զորակոչվեց բանակ, սեփական դիմումի համաձայն նախընտրեց ծառայությունն իրականացնել Արցախում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր