Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ո՞ւմ ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը. Ալեքսանյանը բացահայտումներ արեց       Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության    

27 հուլ 2018 10:53

«Ժողովուրդ». Անհետացել են պետական մարմինների կատարած գնումների պայմանագրերի պատճեները. այդպես եղել է Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք

«Ժողովուրդ». Անհետացել են պետական մարմինների կատարած գնումների պայմանագրերի պատճեները. այդպես եղել է Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարզեց, որ կառավարության e-gov.am կայքի՝ «մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից անհետացել են պետական մարմինների կատարած գնումների պայմանագրերի պատճեները: Մինչդեռ այդ պայմանագրերի ուսումնասիրությունը հիանալի հնարավորություն էր տալիս մանրամասն պատկերացում կազմելու կատարվողի մասին: Հիշեցնենք, որ այդպես եղել էր նաեւ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք՝ 2013թ., երբ տեսնելով, որ մամուլը մեծ ուշադրություն է դարձնում իրենց ահռելի ճոխ գնումներին` վերահսկելով նրանց քայլերը` որոշում էր կայացվել պայմանագրերը կայքից հեռացնելու մասին: Իհարկե, մամուլում բարձրացված աղմուկից հետո Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերանայեց իր աշխատաոճն ու շտկեց սխալը՝ կրկին կայքում տեղադրելով պայմանագրերը: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ նման իրավիճակ է նաեւ հիմա, երբ Փաշինյանի կառավարությունը թափանցիկության հետ խնդիրներ չունի: Համենայնդեպս, իրենք են հայտարարել, որ թափանցիկ են աշխատելու: Մեկ փաստ էլ՝ կայքում տեղադրված են ոչ միայն կառավարության, այլեւ պետական մյուս բոլոր գերատեսչությունների մեկ անձից արված գնումները»:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր