Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մեր սահմանին          Իրանը կտրականապես դեմ է «զանգեզուրյան միջանցքի» բացմանը.այն կամրապնդի Թուրքիայի դիրքերը , սպառնալիք կլինի նաև Ռուսաստանի և Չինաստանի համար       Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ    

27 հուլ 2018 16:17

Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ

Հայաստանաի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա խոսում է Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքի մասին, հայտարարել է, որ Քոչարյանը պատկերացում չունի, ինչ ասել է Նախագահ և նրա սահմանադրական լիազորություններ ու գործառույթներ։
Նա առանց խորանալու կոնկրետ դետալների մեջ (շատ երկար կստացվի), հարցազրույցից արձանագրել մի քանի կետ․
«1․ Հարցաքննությանն ու հարցազրույցին ընդառաջ, Քոչարյանը գոնե հարկ չի համարել հիշել 2008թ․ իրադարձությունների ժամանակագրությունը։ Հաջորդած դեպքը դարձնում է նախորդած եւ հակառակը։ Օրը 6-8 ժամ գիրք էր գրում, փոխարենը մի քանի ժամ կարող էր տրամադրել այս հարցին՝ ծիծաղելի չերեւալու համար (գիրք գրելու ժամանակ հիմա շատ կունենա)։
2․ Քոչարյանը պատկերացում չունի, ինչ ասել է Նախագահ եւ նրա սահմանադրական լիազորություններ ու գործառույթներ։
3․ Քոչարյանն այնքան համարձակություն չունի, որ փորձում է, իր եւ մեղադրանքի արանքում խցկել բոլոր հնարավոր նախկին գործընկերներին։ Նախագահ ես եղել՝ գոնե կարողացիր գլուխդ բարձր պահել՝ եթե նույնիսկ համարում ես, որ քեզ շինծու դատում են։
4․ Քոչարյանը ստում է, ստում է ու ստում։ Կոնկրետ դրվագներով։
5. Քոչարյանն ատել եւ ատում է մեր ժողովրդին՝ նրան համարելով իր գլխին գալիք փորձանքների պատճառը։
6․ Քոչարյանը չունի մի ընկեր, ով իրեն կպաշտպանի (եւ սա որեւէ մարդու ամենաբնորոշիչ գնահատականն է)։ Ստիպված ինքն իրեն է պաշտպանում։ Ավելի խղճուկ վիճակ հնարավոր չէր պատկերացնել»,- ասված է Մուսինյանի Facebook-յան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՀՔԾ էին հրավիրվել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր