Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

27 հուլ 2018 19:10

Փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել կապիտանից խարդախությամբ գումար հափշտակելու համար

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ զորամասի կապիտանը ծառայության ընթացքում ձեռք է բերել առողջական խնդիրներ, որի պատճառով դժվարություններ են առաջացել նրա կողմից հետագա ծառայողական պարտականությունները կատարելու համար: Այդ պատճառով 2016թ. նոյեմբերին վերջինս դիմել է զինվորական հոսպիտալ:
ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում կատարված հետազոտությունների արդյունքում, ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի 05.05.2017թ. որոշմամբ, կապիտանը ճանաչվել է` «Պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով», իսկ հիվանդությունը ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում:
Զեկուցագիր ներկայացնելով վերադաս հրամանատարությանը` կապիտանը փորձել է տեղափոխվել մեկ այլ զորամաս՝ առողջական խնդիրների պատճառով համապատասխան պայմաններում ծառայությունը շարունակելու նպատակով, սակայն մերժվել է՝ ունակությունների և հմտությունների ոչ բավարար լինելու պատճառով:
2017 թվականի օգոստոս ամսին ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությունում կապիտանին առաջարկել են նշանակել ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր հաստիքին, ով նշված առաջարկը ընդունել է: Միաժամանակ, մտավախություն ունենալով, որ այս առաջարկը նախորդների նման կարող է չհաստատվել՝ խնդրանքով դիմել է իր ծանոթ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալին՝ կոչումով փոխգնդապետին, և քննարկել նշված հաստիքին նշանակվելու իրական հնարավորությունը՝ պատրաստակամություն հայտնելով տեղափոխության համար գումար տալ:
ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալը, հաշվարկելով, որ նշված պաշտոնին կապիտանի նշանակումը հնարավոր է այն պատճառով, որ դա վերջինիս բնակության վայրին մոտ է, և նշված պաշտոնի զբաղեցման համար նրա ունակությունները բավարար են, որոշել է օգտագործել իր պաշտոնեական դիրքը և հայտնել է, որ կարող է կազմակերպել նշված գործընթացը ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձի միջոցով՝ խաբեությամբ կաշառք ստանալու պատրվակով հափշտակելով կապիտանի կողմից տրված գումարը: Իսկ կապիտանը սահմանված ընթացակարգով 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնին:
Բացի այդ, քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք հանդիսացող 1080 հատ 7,62մմ և 208 հատ 9մմ տրամաչափի, ընդհանուր՝ 1288 հատ փամփուշտ, որոնք պատկանել են նրա հորը: Պարզվել է դրանց ձեռք բերման աղբյուրը։
Ապացույցների համակցությամբ՝ կապիտան Պ.Մինասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կաշառք տալու փորձ, Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ Հ.Մադաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 2-րդ և 5-րդ կետերով՝ խարդախություն, Մ.Մադաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր