ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելացնեն պաշտպանության համար նախատեսված ծախսերը          Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարար       5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել    

28 հուլ 2018 00:14

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց. Տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց. Տեսանյութ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության քննությունը: 
Դատարանը որոշեց երկրորդ նախագահին 2 ամսով կալանավորել: Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք`Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իրեն առաջադրվել է շինծու մեղադրանք: «Կարող է ես հայտնվեմ բանտում, կմտածեն` փախնելու եմ, բայց չէ… կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ»,- ասել է Քոչարյանը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր