Ռուսական մամուլը Քոչարյանին առաջադրված մեղադրանքին զերծ է մնացել մեկնաբանություններից և եզրահանգումներից

Ռուսական մամուլը հիմնականում ներկայացրել է պաշտոնապես առկա տեղեկությունները՝ զերծ մնալով մեկնաբանություններից և եզրահանգումներից։
ТАСС-ը գրում է, որ ՀՀ նախկին նախագահն իր դեմ ներկայացրած մեղադրանքը վենդետա է անվանել։ «Ես երբեք չէի մտածում, որ մեր երկրում հնարավոր է այսպիսի շինծու գործ հարուցել։ Վենդետա և քաղաքական հետապնդում է իրականացվում»,-Քոչարյանի խոսքերն է մեջբերել ТАСС-ը։
РИА Новости-ն էլ հիշատակել է ՀՀ 2-րդ նախագահի այն միտքը, որ այս գործը կարող է կապված լինել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քաղաքական գործընթացներին իր մասնակցությունը բացառելու ցանկության հետ։
Թեմային անդրադարձել է նաև Лента-ն՝ գրելով, որ Ռոբերտ Քոչարյանին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։