Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ+-ից          Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում       Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա    

28 հուլ 2018 14:35

Ծառայողական գաղտնաբառը չիմանալու պատճառով Ադրբեջանում զինակիցների կողմից զինվոր է սպանվել

Ծառայողական գաղտնաբառը չիմանալու պատճառով Ադրբեջանում զինակիցների կողմից զինվոր է սպանվելԱդրբեջանական բանակում հուլիսի 26-ին զինակիցների կողմից սպանվել է 1999թ. ծնված զինծառայող Արիֆ Մամեդովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Կայքի փոխանցմամբ՝ չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Մամեդովը սպանվել է զինակիցների կողմից ծառայողական գաղտնաբառը չիմանալու (հավանաբար ճակատային հատվածում գաղտնաբառը կիրառվում է տարբերելու համար, թե անձը տվյալ զորամասի զինվոր է, թե ոչ) պատճառով:

Ադրբեջանցի զինծառայողը մահացել է Ադրբեջանի սահմանին՝ ճակատային գծում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Մամեդովն սպանվել է ոչ մարտական պայմաններում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր