ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

30 հուլ 2018 13:45

Երևանում խոտի դեզի հրդեհից հետո հայտնաբերվել է 6-ամյա երեխայի դի

Երևանում խոտի դեզի հրդեհից հետո հայտնաբերվել է 6-ամյա երեխայի դի
Այսօր ողբերգական դեպք է գրանցվել Ներքին Չարբախում. խոտի դեզի այրվելուց հետո 6-ամյա երեխայի դի է հայտնաբերվել:
Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությանում ահազանգ է ստացվել Ներքին Չարբախ 9-րդ կմ 1-ին տան բակում խոտի դեզի այրվելու մասին և հրշեչ փրկարարները շտապել են դեպքի վայր՝ հրդեհի տարածումը կանխելու և այն մարելու, սակայն դժբախտաբար այդ ամենից հետո մանկահասակ երեխայի դի է հայտնաբերվել՝ այրված վիճակում:
Դեպքի վայրում երեխայի հարազատները և հարաևանները «Փաստինֆո»-ի թղթակցին պատմեցին, որ երեխայի ձեռքին կրակայիչ է եղել և բակում խաղացել է և ըստ ամենայնի կրակայրիչը վառել է ինչի հետևանքով էլ չոր խոտը բռնկվել է:
Հարևանները նույնիսկ նշում էին, որ հրդեհի բռնկվելու ժամանակ երեխայի տատիկը բակում է եղել, սակայն կինը չի կարողացել որևէ կերպ երեխային փրկել հրդեհի ճիրաններից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր