Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

06 օգոս 2018 14:43

ՊԵԿ նախագահի տեղակալի կես միլիոն գրավը վճարել է «օրենքով գող» Պզոն․ նա ամուսնացած կնոջ է հետապնդել

 ՊԵԿ նախագահի տեղակալի կես միլիոն գրավը վճարել է «օրենքով գող» Պզոն․ նա ամուսնացած կնոջ է հետապնդելpolitik.am -ը գրում է.
Շաբաթներ առաջ Politik.am-ը տեղեկացրել էր, որ ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Գաբրիելյանը ԱՄՆ-ում դատապարտվել է: Արա Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասների մասին գրել են ամերիկյան հայտնի պարբերականներ:
Այսպես, 2004 թվականի օգոստոսի 29-ին ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել էր 32-ամյա հայազգի Արա Գաբրելյանին՝ GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։ Նա տեղորոշման համակարգն ամրացրել էր կնոջ ավտոմեքենային։ Այս մասին գրել էր ամերիկյան Fox News պարբերականը:

Հետապնդումից բացի, նրան մեղադրել են նաև քրեական սպառնալիքի երեք կետով։ 500 հազար դոլար գրավի դիմաց նրան ազատ էին  արձակել։
Այս պատմությունը Հայաստանում մեծ արձագանք գտավ, սակայն կառավարությունը որոշեց չհրաժարվել իր այս կադրից, ուստի մենք փորձեցինք առավել մանրամասն ուսումնասիրել Գաբրիելյանի կնեսագրությունը:  Ուսումնասիրության արդյունքում հետաքրքիր մանրամասներ պարզեցինք մեզ համար:
Արա Գաբրիելյանը ԱՄՆ է մեկնել 1999 թվականին և աշխատանքի անցել տեղի հեռուստաընկերություններից մեկում: Նա երկար ժամանակ չի կարողացել լուրջ հաջողությունների հասնել և իր կյանքը կարողացել է դասավորել միայն այն բանից հետո, երբ իր ազգականը կապվել է «օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ Պզոյի հոր հետ: Արա Գաբրիելյանի ազգականը քրեական հեղինակության հորը խնդրել է միջնորդել, որպեսզի ԱՄՆ-ում իր ազգականի  խնդիրներով զբաղվի Պզոն:
Այս միջնորդությունից հետո Արա Գաբրիելյանը վայելել է Պզոյի հովանավորությունը և խնդիրներ չի ունեցել ԱՄՆ-ում: Արմեն Ղազարյանի հովանավորության դիմաց Արա Գաբրիելյանը ստիպված է եղել տարբեր ծառայություններ մատուցել քրեական հեղինակությանը: Իսկ 2004 թվականին, երբ Արա Գաբրիելյանը հայտնվել է ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում Արմեն Ղազարյանը ամեն կերպ աջակցել է նրան և ըստ ԱՄՆ-ում բնակվող հայերի նա անգամ վճարել է Արա Գաբրիելյանի ազատության համար պահանջվող 500 հազար դոլար գրավը: Դատական պրոցեսից հետո նա օգնել է Արա Գաբրիելյանին տեղափոխվել Հայաստան: Արա Գաբրիելյանը այս ամենի համար պարտք է մնացել Արմեն Ղազարյանին: Հայաստան վերադառնալուց առաջ նա խոստացել է ամեն բան անել, որպեսզի Արմեն Ղազարյանի պարտքը վերադարձնի:

Արա Գաբրիելյանի և Արմեն Ղազարյանի հարաբերությունների այս դրվագները մենք հրապարակում ենք, քանի որ այն լուրջ մտահոգությունների առիթ է հանդիսանում:
Կարո՞ղ է անաչառ աշխատել մի պաշտոնյա, որն իր ազատության համար պարտական է քրեական հեղինակությանը և իր գումարներին:
Օրերս կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Politik.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կվարվի, եթե պարզի, որ իր կողմից նշանակված պետական պաշտոնյան կապեր ունի քերական հեղինակությունների հետ ասել էր.«Մենք կարող ենք նաև սխալվել, բայց մի բանում կարող եք հարյուր տոկոս վստահ լինել, որ մենք չենք վարանի այդ սխալը ուղղել, որովհետև ոչ թե դրանք չարամիտ, կոռուպցիոն բնույթի սխալներ են, այլ դրանք սխալներ են, որոնք այս մեր իրավիճակում անգամ նորմալ են»:
Ի դեպ պետք է նկատենք, որ Արա Գաբրիելյանի նկատմամբ ԱՄՆ իշխանությունները խիստ են վարվել հատկապես այն հանգամանքից ելնելով, որ նա հետապնդել է ամուսնացած կնոջ, որը նաև երկու երեխաների մայր է եղել։
Հ.Գ. Վստահ ենք, որ Արա Գաբրիելյանը կփորձի հերքել, այս տեղեկատվությունը, սակայն խորհուրդ չենք տալիս ՊԵԿ նախագահի տեղակալին գնալ այդ քայլին, քանի որ այդ դեպքում մենք ստիպված կլինենք հրապարակել լուսանկարներ, որոնք առնչվում են Արա Գաբրիելյանի և օրենքով գող Արմեն Ղազարյանի մտերիմ հարաբերություններին(այս պահին չեն հրապարակվում այդ լուսանկարները, քանի որ դրանք առնչվում են նաև այլ, այս գործի հետ առնչութուն չունեցող անձանց):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր