Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

08 օգոս 2018 10:02

«Ժողովուրդ». Առջևում նոր բացահայտումներ են սպասվում. միգուցե մեղադրանք առաջադրվի Աղվան Հովսեփյանին եւ Վահագն Հարությունյանին

«Ժողովուրդ». Առջևում նոր բացահայտումներ են սպասվում. միգուցե մեղադրանք առաջադրվի  Աղվան Հովսեփյանին եւ Վահագն ՀարությունյանինԺողովուրդ» թերթը գրում է․ «2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Քրեական գործը, ինչպես հայտնի է, հարուցվել է սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով: Մեղադրանքներն էլ առաջադրված են այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀՀ ԶՈւ շտաբի պետի տեղակալ Յուրի Խաչատուրովին: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ հետագայում հարուցվելիք քրեական գործերն ու բացահայտումները չեն սահմանափակվելու միայն սահմանադրական կարգը տապալելուն կամ բանակը ներգրավելուն: Մասնավորապես, ենթադրվում է, որ կլինեն այլ բացահայտումներ, բազմաթիվ դրվագներ, որոնք առավել քան սերտորեն փոխկապակցված են մարտիմեկյան այդ դեպքերի հետ:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատեց, որ  մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործից բացակայել է հայտնի 0038 հրամանը չի բացառվում, որ վաղը պարզվի՝ քրեական գործից բացակայում են այլ կարեւոր փաստաթղթեր եւս՝ կապված կրակոցների, դրանց վերաբերյալ փորձաքննությունների արդյունքների հետ: Ու հիմա ՀՔԾ-ն հատկապես Սասուն Խաչատրյանի հայտարարություններից հետո պետք է առանձին ուսումնասիրություն կատարի պարզելու՝ ում հրահանգով եւ ինչու 0038 հրամանն այս գործում չի եղել: Ու եթե ՀՔԾ-ն գնա իրադարձությունների հետքերով, միգուցե մեղադրանք առաջադրվի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին»:


Մանրամասը՝ թերթի վաղվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր