Առաջարկ հանգուցալուծման. Հարցազրույց Լևոն Շիրինյանի հետ
Օրեր առաջ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման և դրա հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:
-Պարոն Շիրինյան,
ինչպե՞ս կգնահատեք երկրում ստեղծված իրավիճակը և հանգուցալուծումը ինչպե ՞ս եք տեսնում:
-Ներկա պահին փակուղային վիճակ է: Իրավիճակի լուծումը պատկերացնում եմ երկխոսության և երկուստեք օրակարգի ձևակերպման միջոցով: Նկատի ունեմ իշխանությունը, գլխավորապես, նախագահի ինստիտուտը և Սասնա ծռեր խումբը՝ իր ներկայացուցիչներով: Շատ կարևոր է օրակարգի ձևակերպումը, որի մեջ պարտադիր պետք է ընդգրկվի մի քանի կարևոր հարցեր՝ արդյունաբերության վերագործարքում, գիտության վերականգնում, անվտանգության նոր հայեցակարգ և դրան համապատասխան արտաքին քաղաքական դոկտրինի ճշգրտում: Ստեղծված իրավիճակում ժողովուրդը պետք է պահանջի արյունահեղության բացառում: Ընդ որում, անթույլատրելի է որևէ պետության միջամտությունը Հայաստանի ներքին գործերին: Մեր երկրի առաջ ծառացած հարցերը մենք ինքներս պետք է լուծենք: Ըստ իս, ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը ազգային ժողովի նոր ընտրությունների շուտափույթ նշանակումն է և
ընտրակեղծիքների բացառումը: Սա կլինի լավագույն լուծումը:
-Նշվում է, որ բանակցություններ են ընթանում, և նույնիսկ դրան մասնակցում են Արցախի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: ՀՀԿ-ն նույնպես հաստատեց բանակցությունների առկայությունը: Ի՞նչ կտան այս բանակցությունները:
-Դա արդեն իսկ դրական է: Այո, լավագույն տարբերակը բանակցություններն են, բայց առաջ պետք է գնալ՝ բանակցությունների մակարդակն ու կարգավիճակը պետ է բարձրացվի: Պարտադիր օրակարգ պետք է լինի, թե ինչի մասին են բանակցում: Նորից եմ կրկնում, լավագույն տարբերակը ԱԺ արտահերթ ընտրություներն են, քանի որ եղած իրականությունը այլևս նախկինը չէ: Սա պահանջում է լուրջ վերաբերմունք պետականությանը
և նրա անվտանգության նկատմամբ: Կարծում եմ բանակցությունները չպետ է երկար ձգձգվեն, ինչքան ձգձգվեն, այդքան ժողովուրդը ռադիկալ կդառնա: Մյուս կողմից էլ, երիտասարդությունը ազգային ինքնագիտակցության արմատական հեղաշրջում կունենա:
Ըստ «Սասնա ծռեր»-ի գործողությունների, սա նման է ազգային ազատագրական պայքարի՝ զինված ապստամբության տեսքով: Ով, փորձում է տեղի ունեցածում տեսնել արտառոց մի բան, թող հիշի Կուբայական հեղափոխությունը՝ 1953 թ-ի հուլիսի 26-ին Ֆիդել Կաստրոյի խմբի կոմից տեղի ունեցած հարձակումը Սանտյագո դե Կուբա քաղաքի Մոնկադա զորանոցի վրա, ինչպես նաև Կուբայում հետագա իրադարձությունների զարգացումը, և շատ շատ բան կհասկանա, անհրաժեշտության դեպքում նաև շատ բան կսովորի: Հայտնի է, որ այդ խմբի մեջ էին մտնում Ֆիդել Կաստրոն, Եռնեստո Չե Գևարան, Ռաուլ Կաստրոն և ուրիշներ: Կուբայական հեղափոխությունը մեկ օրում չէ, որ ծնվել էր…
Առաջարկում
եմ, չանտեսել ԱՄՆ կողմից արտահայտած կարծիքը:
Զրուցեց՝ Լուսինե Մանանդյանը