Մեզ թողեք մենք այդ ճանապարհով գնանք, մենք ձեր թշանամին ու մեր թշնամի չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք          Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը       Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում    

13 օգոս 2018 13:53

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սերժ Սարգսյանն էլ է նստելու.Քաղաքագետ Լևոն Շիրինյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
— Պարո՛ն Շիրինյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու շանսերը որքա՞ն էին:
— Վերադարձը մինուս է, հետապնդումը միանշանակ քաղաքական չէ, քրեական է: Նրա կառավարման տարիներին իշխանությունը գործել է պետության դեմ՝ կողոպտելով հայրենիքը: Հիմա ով ինչ անում է, գողության վրա մարդուն բռնում են, ասում է՝ քաղաքական հետապնդում է: Երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, իսկ նրա կառավարման տարիներին կողոպտիչը բռնվել չէր կարող, պատժվում էր քաղաքացին, ով բողոքում էր: Այդ իմաստով փոխվել է ամեն ինչ:
— Նախքան կալանավորման որոշո՞ւմն էլ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու շանսեր չուներ:
— Թավշյա հեղափոխությունից հետո բացառված էր, բայց դրանից առաջ շանս կար: Նախորդ տարիներին նա զբաղվել է բացառապես ինտրիգներով, խառնելով իրավիճակը, խոսել է քաղաքականություն վերադառնալու մասին, բայց չի վերադարձել: Քոչարյանը և իր կոլեգան՝ Սերժ Սարգսյանը, որոշել էին գնդակահարություններով հավերժ ապրել, կարծում էին՝ այդ գործերը, ինտրիգները, խառնակչությունները չէին բացահայտվի: Հիշեք՝ ապրիլյան պատերազմ, Սարի թաղ, «Էլեկտրիկ Երևան»: Նրանք դա պարբերաբար տաքացնում էին, և շատ ինքնավստահ էր Հանրապետականը:
Նաև կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունն էր շատ վստահ, որ դրանց իշխանությունը չի տապալվի: Դրա համար իրենց գողական ղեկավարին տարան Սեուլ, ռեմոնտ արեցին բերեցին: Մտածում էին՝ ուզում է 80 տարեկան քայքայված ծերուկ էլ լինի, կապ չունի, ինքը կմնա, ՀՀԿ-ն գողականով կապրի՝ թալանելով երկիրը: Բայց փոսի մեջ հայտնվեցին, ժողովուրդը հասկացավ վտանգի չափը և ընդվզեց: Իրենք այսօր հայտնվեցին պատմության հետնախորշում, իսկ ապագայում՝ բանտում: Նրանք ո՞նց կարող են վերադառնալ:
Այստեղից էլ ծագում է հերթական հարցը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի անձնական ունեցվածքը ի՞նչ պետք է լինի: Նրանց ու նրանց հարազատների ունեցվածքը պետք է ազգայնացվի մինչև վերջին կոպեկը: Նրանց երկուսին, նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանին այդ դղյակներից պետք է դուրս քշել: Որպես ի՞նչ են նրանք պետության փողերով ապրում էնտեղ: Էնքան էլ քցիբ են, էդքան կարողությունը կողոպտել են, բայց պետությունն է իրենց կոմունալ ծախսերը հոգում: Հայ հարկատուն պետք է այդ պահանջը դնի, իսկ դրա համար պետք է ստեղծվի արդյունաբերության և գիտության աջակցության, բանակի վերազինման հիմնադրամ: Այդ բոլոր միջոցները պետք է կենտրոնացնել այդտեղ:
— Նախկին իշխանության ներկայացուցիչներին պատկանող տարածքներում կամ բնակարաններում զենքեր են հայտնաբերվում, որոնք կապվում են նաև Մարտի 1-ի գործի հետ: Ինչո՞ւ էին զինվել նախկին իշխանությունները:
— Մեզ մոտ եղել է գողականի իշխանություն: Դա իշխանության վատթարագույն տեսակն է, բայց կա: Դժբախտաբար, Հայաստանում դա է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա իշխանությունը: Բայց այդ համակարգը ձևավորվել էր 1996-97 թվականներից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համար Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ ընտրությունները կեղծվեցին: Այդ գողականն աստիճանաբար թափանցեց իշխանություն:
— Մարտի 1-ի գործով պաշտոնյաների ցուցակ կար փաստահավաք խմբի ձեռքին, որում ներառված էին օլիգարխներ ու իշխանության ներկայացուցիչներ, որոնք, հնարավոր է՝ գործել էին ցուցարարների դեմ: Հիմա կարո՞ղ ենք ասել, որ սկսվել է մի գործընթաց, երբ այդ ցուցակները բացվում են:
— Այո՛, իհարկե: Նաև նրանք պատժվում են, Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սերժ Սարգսյանն էլ է նստելու: Էլի ասելու են՝ քաղաքական է, բայց նրանք նստելու են քրեական խցերում: Հակառակ դեպքում Հայաստանը չի կարող առաջընթաց ապրել: Ժողովրդի կամքը պետք է իրականանա: Ռեժիմը տապալվել է մայիսի 2-ին, նրանք պատժվում են ժողովրդի հզոր հարվածների տակ, այն ժողովրդի, որը երբեք նրանց հաշիվներում որպես մարդահաշիվ չի եղել: Իրենք նստել են, որ ժողովրդին շահագործեն, ոչնչացնեն ու կողոպտեն: Այսինքն՝ շարքային գողի նման գողացել են: Հովիկ Աբրահամյանի արածն ինչ էր՝ գրպանահատ էր, էլի: Նրանց փողկապները եվրոպական են, հագուստ ու փող ունեն, բայց միջնադարյան տգետների նման են գործել: Դրա համար էլ իշխանությունը մեկ օրում փլվեց: Հաջորդ իշխանությունը վերականգնեց իր արդար իրավունքը սեփական կյանքի ու պետության նկատմամբ:
Հերթը պետք է Սերժ Սարգսյանին հասնի, նա ասում էր՝ գլխից պետք է բռնել: Հիմա ԱԱԾ-ն բռնել է գլխուղեղի մի մասից, մյուս մասը մնում է՝ հանձին Սերժ Սարգսյանի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր