ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

14 օգոս 2018 14:17

Քոչարյանին կալանավորելիս շտապել են.նա խոցելի կլիներ այլ հոդվածների կիրառմամբ, ասենք՝ ապօրինի հարստացման

Որքան էլ սոցցանցում ինձ քննադատեն, ես պիտի կրկնեմ՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին. իրավական գործընթացները պետք է ընթանան ոսկերչական ճշգրտությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածում ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվել, տուժել է, առաջինը 2008 թ-ին ԱԺ-ում ինքն է հայտարարել, որ պատասխանատվությունը «Մարտի 1»-ի դեպքերի համար կրում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց պատասխանատվությունն այլ բան է, մեղքը՝ այլ:

«Ռոբերտ Քոչարյանի գործի խնդրի մասին ամբողջովին արտահայտվել եմ, ցանցային շատ մեծ բողոք է արտահայտվել, բայց իմ լսարանը սոցցանցը չէ, իմ լսարանը գրագետ և բանիմաց լսարան է: Այս գործում շտապողականություն չպետք է դրսևորվեր, դա կխանգարի նոր իշխանություններին:
 Ես կոչ եմ անում վերին աստիճանի սթափ, հավասարակշռված, միջազգային իրավունքի, օրենքի գերակայություն դրսևորել: Պետք է չէ՞ մտածել, որ դու հեղափոխական ոգևորության ժամանակ գնում ես քայլերի և թույլ ես տալիս ոչ լիարժեք պահպանել միջազգային իրավունքը, միջազգային հանրությունը դա միաժամանակ է ընդունում: Եվ ես երբեք չեմ ասել, որ միջազգային հանրության սիրտը մեզ համար ավելի շատ է ցավում, քան մերը»,-նշեց նա:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ քայլերը պետք է հաշվարկված լինեին, բոլորն էլ գիտեին, թե ով է Վերաքննիչ դատարանի նախագահը: Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոցելի կլիներ այլ հոդվածների կիրառմամբ, ասենք՝ ապօրինի հարստացման: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր