Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

15 օգոս 2018 11:28

Դոն Պիպոն ևս երկու ամիս կմնա կալանքի տակ. դատավորին պարտադրվե՞լ է նման որոշումը

Դոն Պիպոն ևս երկու ամիս կմնա կալանքի տակ. դատավորին պարտադրվե՞լ է նման որոշումըԴատարանի որոշմամբ՝ ևս երկու ամսով երկարացվել է Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի կալանավորումը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:
Պաշտպանի գնահատմամբ՝ կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը բացահայտ ապօրինություն է, քանի որ որպես հիմք է ներկայացվել միայն իր պաշտպանյալին վերագրվող արարքի ծանրությունը, որն ինքնին հիմք հանդիսանալ չի կարող։
«Կալանավորման հիմք բացարձակապես չկար և պետք է հաշվի առնվեր նաև, որ եթե անգամ իրական լիներ մեղադրանքն, ապա ըստ մեղադրանքի բովանդակության՝ Ասատրյանը բացառապես կատարել է ինքնապաշտպանական գործողություններ՝ կանխելով իր դեմ իրականացվելիք սպանությունը։ Եվ նման մեղադրանքով առանց հիմքերի անձին կալանավորելը բոլորովին չի խոսում դատական համակարգի առողջացման մասին, այլ վստահ եմ, որ դատավորը գործել է այլ մոտիվներով կամ նրան պարտադրվել է նման որոշման կայացում կամ նա չի տիրապետում տարրական իրավաբանության»,- ասաց Գեղամ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել է հունիսի 19-ին, նույն քրեական գործով ձերբակալվել են 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են, սակայն նրանք ազատ են արձակվել՝ ձերբակալման պահից 72 ժամը լրանալուց հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել տեղեկացնելով, որ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր