Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

18 օգոս 2018 12:50

Երևանի կենտրոնում 20-ամյա օտարերկրացին բանկոմատից 15 մլն դրամ է հափշտակել

Երևանի կենտրոնում 20-ամյա օտարերկրացին բանկոմատից 15 մլն դրամ է հափշտակելԵրևանի կենտրոնում օտարերկրացին բանկոմատից 15 մլն դրամ է հափշտակել:

Դեպքի վերաբերյալ հարցին, թե արդյոք հայտնաբերվել է գողության մեջ կասկածվող քաղաքացին, և որքան գումար է հայտնաբերվել, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանություն ահազանգել են օգոստոսի 17-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում:

«Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի մոտ տեղակայված բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում: Րոպեներ անց ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 20-ամյա մի օտարերկրացու»,-ասաց Ջանոյանը:

Նա հայտնեց, որ գողության կասկածանքով բերման ենթարկված օտարերկրացու մոտից հայտնաբերվել է 15 մլն դրամ, նա ձերբակալված է, կատարվում է քննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր