էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

20 օգոս 2018 13:17

Դրամը կարժեզրկվի՞ ռուբլու անկման ֆոնին. պարզաբանում է ԿԲ-ն

Դրամը կարժեզրկվի՞ ռուբլու անկման ֆոնին. պարզաբանում է ԿԲ-նՀՀ կենտրոնական բանկը մտադիր չէ արհեստականորեն արժեզրկել դրամը արտահանողներին սատարելու համար, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասացին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն` Կենտրոնական բանկի գլխավոր նպատակներն են գների կայունությունը և ֆինանսական կայունությունը, որոնց իրագործումը բխում է Հայաստանի Հանրապետության զարգացման և մեր հասարակության բարեկեցության ապահովման թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ նպատակներից։

«Այդ առումով Կենտրոնական բանկն իր քաղաքականության մեջ առաջնորդվում է ողջ հասարակության, այլ ոչ թե տնտեսվարողների առանձին խմբերի շահերով, օրինակ՝ դեպի ՌԴ արտահանողների կամ Թուրքիայից ներմուծողների», — գրված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ որքան էլ առանձին տնտեսվարողներ տուժեն կամ շահեն ֆինանսական շուկաների տարբեր զարգացումներից, ԿԲ-ն չի կարող նրանց շահը գերադասել հասարակության շահերից և տվյալ դեպքում առաջնորդվում է ու պարտավոր է առաջնորդվել Հայաստանում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովման հիմնարար նպատակների իրագործման տրամաբանությամբ։
ԿԲ-ի փոխանցմամբ` ՀՀ կենտրոնական բանկը փոխարժեքի հետ կապված երբեք և որևէ արհեստական միջամտություն չի ցուցաբերում՝ ո՛չ արժեզրկում, ո՛չ արժևորում և ո՛չ էլ կայուն պահպանում։
«ՀՀ ԿԲ-ն բազմիցս հայտարարել է դրամի լողացող փոխարժեքի մասին և հավատարիմ է մնում փոխարժեքի ազատ շուկայական ձևավորման մեխանիզմին։ ԿԲ միջամտությունն արժութային շուկային կարող է տեղի ունենալ միայն կտրուկ տատանումների ընթացքը հարթելու նպատակով, սակայն երբեք չնպատակադրելով փոխարժեքի որևէ նպատակային մակարդակ», — գրված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԿԲ-ի հաղորդման` վերջին շրջանում չի միջամտել արժութային շուկային՝ արտարժույթ վաճառելով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր