ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

22 օգոս 2018 10:02

«Ժողովուրդ». Ինչու ՀՔԾ-ն չի հարցաքննում մարտի 1-ին քաղբանտարկյալ դարձած ընդդիմադիրներին

«Ժողովուրդ».   Ինչու ՀՔԾ-ն չի հարցաքննում մարտի 1-ին քաղբանտարկյալ դարձած ընդդիմադիրներին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո, երբ վերսկսվեց մարտի 1-ի գործի քննությունը, հերթով սկսեցին հարցաքննվել 2008թ. պետական պաշտոններ զբաղեցրած անձինք: Սակայն հետաքրքիրն այն է, որ ՀՔԾ-ն հարցաքննության դեռ չի կանչել ժամանակին այդ գործով անցնող ընդդիմադիրներին, որոնք քաղբանտարկյալ դարձան, անգամ դատապարտվեցին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը նախկին քաղբանտարկյալներից, այժմ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանին հարցրել է` իրեն կանչե՞լ են հարցաքննության, կամ ինքն ասելիք չունի՞ իրավապահներին: «Բազմաթիվ մարդիկ, որոնք լռում էին, պետական պաշտոնյաներ, որոնք մասնակից են եղել այս կամ այն գործընթացին, հիմա ՀՔԾ-ում ցուցմունք են տալիս մեկը մյուսի վրա, ամեն ինչ հստակ ներկայացնում են: Ես ինչ-որ բան ասելու այդտեղ չունեմ, արտառոց որեւէ բան, որին մասնակից եմ եղել: Մենք խաղաղ ցույցեր ենք արել, բռնաճնշման ենք ենթարկվել, զանգվածային հարձակում է եղել պատկան մարմինների կողմից Ազատության հրապարակում, հետո` կրակոցներ, սպանություններ»,- մեկնաբանեց նա:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր