Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

22 օգոս 2018 11:25

«Արագ վազող Փաշինյանը կընկնի՞ արդյոք».Ի տարբերություն՝Փաշինյանն իր բոլոր քայլերն անում է սահմանադրության ու օրենքների շրջանակներում

«Արագ վազող Փաշինյանը կընկնի՞ արդյոք».Ի տարբերություն՝Փաշինյանն իր բոլոր քայլերն անում է սահմանադրության ու օրենքների շրջանակներումԹուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայաստանյան ներկայիս բարդ ու հակասական իրականությանը՝ այդ խճանկարում չմոռանալով հիշատակել հայ֊ռուսական, հայ֊ադրբեջանական հարաբերություններն ու թուրքական վաղեմի «ֆուտբոլային դիվանագիտությունը»։ 

Աղբյուրը գրում է, որ Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, թե «Պետք չէ անհանգստանալ, ամեն ինչ իր հունով է գնում: Բոլորը, այդ թվում՝ Մոսկվան պետք է ադապտացվեն մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին», հետք թողեց քաղաքական հիշողությունների մեջ։ Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի վարչապետը կառավարման 100 օրվա հաշվետվությունը ներկայացրել է ոչ թե մամուլի ասուլիսի, այլ՝ հանրահավաքի շրջանակներում, որին, ինչպես գրում է կայքը, մասնակցել են այն զանգվածները, որոնցից Փաշինյանը ստացել է իր իշխանությունը: 

Օրենքի գերակայության տեսանկյունից կատարված քայլերից կայքը հատկապես շեշտել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, ում մարտի 1-ի գործի շրջանակներում «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանք է առաջադրվել: Նշել է նաև, որ ավելի ուշ ազատ արձակված ու քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարած Քոչարյանը, ըստ տարածված կարծիքի, մինչև այժմ Մոսկվայի հետ ամենալավ հարաբերություններն ունեցող ղեկավարներից է: 

Հիշատակելով նաև նույն գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալման դեպքը, կայքը գրել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովի «զգուշացման» մասին, թե նախկին քաղաքական առաջնորդներին հետաքննելու փոխարեն պետք է ուշադրություն դարձնել ազգային միասնության ու կայունության պահպանմանը և համատեղ կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։ 

Նշելով, որ այդ զարգացումներն, այնուամենայնիվ, չեն կարող դիտարկվել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեծրի փոփոխություն, աղբյուրը գրում է, որ մեծ հաշվով Հայաստանը պահպանում է նախկին ուղղվածությունը. Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնն են, սակայն Երևանը ցանկանում է լավ հարաբերություններ զարգացնել նաև Իրանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ ու այնուամենայնիվ հարկ համարում նկատել, որ հստակ իրողություն է նաև այն, որ Փաշինյանն իր ընտրած ներքաղաքական առաջնահերթությունների պատճառով լարված հարաբերությունների մեջ է Մոսկվայի հետ: 

«Արագ վազող Փաշինյանը կընկնի՞ արդյոք»՝ գրել է լրագրողը, պարզաբանելով որ Փաշինյանին ու իր կառավարությանն ուղղված ամենաշատ քննադատությունները վերաբերում են նրանց քաղաքական անփորձությանը: Աղբյուրը բերում է Վրաստանում տեղի ունեցած հեղափոխության օրինակը, նշելով, որ ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլիի, ով այդքան էլ կարևորություն չտալով օրենքներին, գրավեց Վրաստանի խորհրդարանի շենքը, Փաշինյանն իր բոլոր քայլերն անում է սահմանադրության ու օրենքների շրջանակներում: 

Կայքը Փաշինյանի համար ամենադժվար խնդիրներից մեկը համարում է Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունը: «Վերջին շրջանում Երևանը հաճախ է հայտարարություններ անում ռազմական տեսանկյունից բավական հզորացած Բաքվի հետ ամեն պահի պատերազմ սկսվելու հավանականության մասին: Իհարկե, մեծ հաշվով այս հարցի բանալին Մոսկվայի ձեռքում է, սակայն եթե Հայաստանի իշխանությունը ներսում թուլանա և հեղաշրջման փորձի հանդիպի, դրսում նույնպես դժվար վիճակում կհայտնվի», -գրված է հոդվածում: 

Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելով՝ կայքը հիշեցնում է, որ Թուրքիան շատ է հեռացել 2009 թվականի «ֆուտբոլային դիվանագիտության» մթնոլորտից ու Ադրբեջանի պահանջները դարձրել հարաբերությունների կարգավորման, սահմանները բացելու նախապայման:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր